Թուրքիա-Հունաստան. թուրք երկրպագուների վարքագիծը հարուցել է ամբողջ աշխարհի զայրույթը. տեսանյութ
Ստամբուլում Թուրքիայի և Հունաստանի հավաքականների միջև ընկերական խաղից (0:0) առաջ թուրք երկրպագուները սուլել են մեկ րոպե լռության ժամանակ, որը հայտարարվել էր Փարիզում ահաբեկչական գործողություններից զոհվածների հիշատակին:
Բացի այդ, թուրք երկրպագուները վանկարկել են «Ալահ Աքբար»:
Խաղից հետո Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը դատապարտել է երկրպագուների վարքագիծը և ներողություն խնդրել: