211652_close_icon
views-count472 դիտում article-date 19:31 04-10-2026

Գերմանիային ներկայացվող փոխհատուցման պահանջներն են ուժի մեջ են․ Տասուլաս

Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը կրկին հայտարարել է Գերմանիայից ռազմական փոխհատուցում ստանալու պահանջների մասին։ Նա կիրակի օրը հանդես է եկել երկրի հյուսիսում գտնվող Լինգադեսում տեղի ունեցած կոտորածի 83-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին, հայտնում է ERTNews հեռուստաալիքը։

Ըստ Տասուլասի, հունական պահանջները մնում են «արդիական, օրինական և առանց վաղեմության ժամկետի»։

Լինգադեսի կոտորածը տեղի է ունեցել Հունաստանի գերմանական օկուպացիայի ժամանակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Հունական աղբյուրների տվյալներով, գերմանական օկուպացիոն զորքերը սպանել են Լինգադեսի և շրջակա բնակավայրերի 88 բնակչի։ Զոհվածներից ավելի քան 40-ը մինչև 17 տարեկան երեխաներ և պատանիներ էին։

2014 թվականին այն ժամանակվա Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը այցելել էր Լինգադես և զանգվածային սպանության զոհերի հուշահամալիրին ծաղկեպսակ դրել։

Հունաստանը տասնամյակներ շարունակ Գերմանիայից պահանջում է փոխհատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում պատճառված վնասը։

Հունական կողմի հաշվարկներով, պահանջների ընդհանուր գումարը կազմում է 278 միլիարդ եվրոյից մինչև 341 միլիարդ եվրո՝ կախված հաշվարկման մեթոդաբանությունից։ Աթենքում կարծում են, որ վճարումների հարցը մնում է բաց։

Նմանատիպ նյութեր