53301 դիտում
23:02 24-10-2023
Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Մովսես գյուղում ժայռաբեկորները պոկվել են, որից մեկը հայտնվել է բնակչի տան տանիքին. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Մովսես բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, ով հայտնել է, որ Մովսես բնակավայրի 9-րդ փողոցի թիվ 105 տան մոտակայքում քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով վնասվել է բնակչի տան տանիքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՔՊՎ ՔՊՈւՀԿ Տավուշի ՀՕՊ ՀՓՋ Մովսեսի թիվ 115/5 ՀՓ խմբից՝ 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև Ոստիկանության Բերդի բաժնի հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն՝ մինչև հրշեջները հեռացրել են ժայռաբեկորները:
Պարզվել է, որ 57-ամյա Հովհան Անտոնյանի տան մոտակա ժայռից տեղի է ունեցել քարաթափում (3 ժայռաբեկոր, մոտ 1․5 խ․մ), որոնցից մեկը (մոտ 0.5 ք․մ) հայտնվել է օժանդակ շինության տանիքին և վնասել մոտ 1 ք․մ հատված:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և քարը հեռացրել տանիքից։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1969 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)