211652_close_icon
views-count1162 դիտում article-date 14:50 02-10-2026

Ջրատաքացուցչի սխալ միացման հետևանքով Շենգավիթի մի շարք հատվածներում գազամատակարարումը դադարեցվել է

Այլ անձանց կողմից ջրատաքացուցչի սխալ միացման հետևանքով ջուր է ներթափանցել գազամատակարարման համակարգ, ինչի պատճառով հոկտեմբերի 2-ին ժամը 08։00-ից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գարեգին Նժդեհի, Սմբաթ Զորավարի փողոցներով պարփակված թաղամասի, ինչպես նաև Սևանի փողոցի թիվ 128, 130 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

«Գազպրոմ Արմենիա»-ից  տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Նմանատիպ նյութեր