211652_close_icon

Արզնի համայնքի ղեկավար Ֆելիքս Միրզոևի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ

views-count3345 դիտում article-date 17:47 05-10-2025
Սիրելի՛ ուսուցիչներ,

Խոնարհումով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ:

Մենք լավ ուսուցչին ենք պարտական ոչ միայն գիտելիքով զինված աշակերտի, այլև վաղվա գիտակից քաղաքացու, անմնացորդ հայրենասերի, երջանիկ անհատի, առողջ հասարակության, զարգացող և ուժեղ պետության կայացման համար:

Մշտապես ձգտե՛ք կատարելագործման՝ օր օրի ավելին անելու և արդյունքը բազմապատկելու ճանապարհով. ձեր դերն անգնահատելի է, առաքելությունը՝ սրբազան, քանի որ դուք ապագայի կերտման առաջամարտիկներն եք:

Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք ու անսպառ եռանդ: Ձեր պատասխանատու գործում սերը թող բազմապատկվի և վարակի նաև ձեր աշակերտներին:

Նմանատիպ նյութեր