211652_close_icon
views-count379 դիտում article-date 23:45 28-09-2026

ՖԻԴԵ–ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան. շախմատի ֆեդերացիա

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նորընտիր նախագահ Թիմուր Տուրլովի առաջին պաշտոնական այցը կլինի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Ֆեդերացիայից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 29–ին Ծաղկաձորում կմեկնարկի 2026 թվականի դպրոցականների աշխարհի թիմային առաջնության Եվրոպական մայրցամաքային փուլը և բացման արարողության ընթացքում հանդես կգա նաև ՖԻԴԵ-ի նախագահ, Շախմատի դպրոցականների միջազգային ֆեդերացիայի նախագահ Թիմուր Տուրլովը։

Այդ օրը Տուրլովը հանդիպում կունենա նաև Հայկական պետական մանկավարժական համալսարանին կից գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի անձնակազմի հետ։

Նշվում է, որ հանդիպման շրջանակում կքննարկվեն շախմատի զարգացմանը, կրթական ծրագրերին և միջազգային համագործակցությանը վերաբերող կարևոր հարցեր։

 

Նմանատիպ նյութեր