Կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկի բակում. ուսուցիչ է մահացել
Թուրքիայի Օսմանիե նահանգի ավագ դպրոցներից մեկի բակում կրակոցներ են հնչել։ Հրազենային ծանր վնասվածք է ստացել դպրոցի ուսուցիչներից մեկը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Օսմանիեի նահանգապետարանի նախնական եզրակացության համաձայն՝ հարձակումը որևէ կապ չունի կրթական գործունեության, դպրոցի վարչակազմի կամ աշակերտների հետ։ Այն ունեցել է ընտանեկան ու անձնական դրդապատճառներ։
Կրակոցներ արձակած անձը, ըստ տեղեկությունների, նրա զարմիկն է։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։
Ermenihaber