211652_close_icon
views-count535 դիտում article-date 11:41 28-09-2026

Ոսկե և արծաթե մեդալներ՝ մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող World Challenge Cup մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Մանուկյանը նժույգթափեր վարժության եզրափակչում հավաքել է 15.200 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ավետիսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում վաստակելով 14.533 միավոր:

World Challenge Cup-ին մասնակցել է նաև Գագիկ Խաչիկյանը, որը, սակայն, նժույգթափեր վարժությունում չի կարողացել հաղթահարել որակավորման փուլի արգելքը:

Նմանատիպ նյութեր