211652_close_icon
views-count310 դիտում article-date 22:37 27-09-2026

Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով» կավարտվի, ինչից հետո նավթի համաշխարհային գները կտրուկ կնվազեն։ Այս հայտարարությունը ամերիկացի առաջնորդն արել է կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Վաշինգտոնից մեկնելուց առաջ, հաղորդում է Fox News-ը։

«Նավթի գները կսկսեն նվազել, երբ որ Իրանը հանձնվի, երբ որ պատերազմն ավարտվի, և դա կլինի շուտով։ Նավթի գները կտրուկ կընկնեն»,- ասել է Թրամփը լրագրողներին։

ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե, իր կարծիքով, կոնկրետ երբ կարող է ավարտվել հակամարտությունը։

Թրամփը նաև հայտարարել է, որ նախօրեին Հորմուզի նեղուցով անցել է նավթի ռեկորդային ծավալ, և, ըստ նրա, այն գերազանցել է նույնիսկ պատերազմի սկսվելուց առաջ եղած ցուցանիշները։ Ամերիկայի նախագահը նավթի քանակի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չի ներկայացրել։

Միևնույն ժամանակ ամերիկացի նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ նոր բանակցությունները կարող են կայանալ արդեն այս շաբաթ։

Նմանատիպ նյութեր