211652_close_icon
views-count289 դիտում article-date 22:40 26-09-2026

Նացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում․ Լավրով

Նացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Արևմուտքն օգնում է Կիևին ԱԹՍ-ներով թիրախավորել Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքները։

«ԵՄ շատ երկրների առաջնորդներ տառապում են ռասայական գերազանցության վիրուսով և նպաստում նացիզմի տարածմանը։ Արևմուտքը ոչնչացրեց եվրոպական անվտանգության համակարգը՝ փորձելով զսպել Ռուսաստանին»,-նշել է նա։

Նմանատիպ նյութեր