211652_close_icon
views-count436 դիտում article-date 19:46 26-09-2026

Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին զրկել վետոյի իրավունքից՝ պնդելով, որ գործող վետոյի համակարգը անարդար է և խոչընդոտում է գլոբալ կայունությանն ու խաղաղությանը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։


Նշվում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որն ունի հինգ մշտական, տասը՝ ռոտացիոն անդամ շարունակում է փակուղի մտնել բազմաթիվ հարցերի շուրջ։  ԱՄՆ-ն, որը հինգ մշտական անդամներից է, վերջին երեք տարիներին վետո է դրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերող յոթ բանաձևերի վրա, այդ թվում՝ Գազայում հրադադարի կոչ անող հինգ բանաձևերի։

Ռուսաստանի վետոն խանգարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ընդունել հստակ բանաձև ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
«Թող վետոյի մեխանիզմը վերացվի…Եկեք ՄԱԿ-ի մոդելից, որը պաշտպանում է միայն հինգ անդամ, անցնենք բոլոր անդամներին ներառող մեխանիզմի»,- Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

Նմանատիպ նյութեր