1211 դիտում
16:00 12-01-2023
Զախարովան անդրադարձել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ հայտարարության նախագծին, որը չընդունվեց ՌԴ վետոյի պատճառով
Ռուսաստանը շարունակում է աշխատել Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման ուղղությամբ՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան անդրադարձել է նաեւ Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության նախագծին, որը չընդունվեց, քանի որ ՌԴ-ն կիրառեց վետո։ Նա նշել է, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը մանրամասն բացատրություն է տվել։
«Ընդգծվել է, որ չնայած մեր կառուցողական վերաբերմունքին, փաստաթղթի ֆրանսիացի հեղինակներն անտեսել են ռուսական առաջարկների մեծ մասը։ Մեր արեւմտյան գործընկերները տեքստում չեն հիշատակել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունները, որոնք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքն են»,- ասել է նա։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
784 դիտում
23:00 10-01-2025
Պակիստանի վարչապետը յոթ ամսվա ընթացքում երրորդ անգամ կայցելի Ադրբեջան
1018 դիտում
22:35 10-01-2025
Իրանը 800 կմ շառավղով ռադար է տեղադրել, որն ընդգրկում է Հայաստանի և Ադրբեջանի օդային տարածքը
757 դիտում
22:12 10-01-2025
Կանադայի իշխող կուսակցությունը հայտարարել է իր նոր առաջնորդի ընտրության օրը