211652_close_icon
views-count1681 դիտում article-date 16:31 25-09-2026

Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար

Մ-3 միջպետական ավտոճանապարհի՝ «Զվարթնոց» թաղամասից դեպի Ոսկեհատ և Մարգարա տանող հատվածում գտնվող Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում է։ Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Տրանսպորտային միջոցների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները կանխելու նպատակով կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։

Վարորդներին հորդորում են նշված փակ ճանապարհահատվածը շրջանցել Մ-5 ավտոճանապարհից դեպի Մ-3 ավտոճանապարհ, Վաղարշապատ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի, Արարատյան և Կամոյի փողոցներով։

Խնդրում են վարորդներին ցուցաբերել զգոնություն, հետևել տեղադրված ճանապարհային նշաններին։

Նմանատիպ նյութեր