211652_close_icon
views-count541 դիտում article-date 15:20 24-09-2026

Ջրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Քանաքեռ-Զովունի» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 23/24-ին հայտարարված վթարային ջրանջատման հասցեներում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով։

Վթարի վերացման աշխատանքները շարունակվում են։ Ջրամատակարարման բնականոն ռեժիմը կվերականգնվի վթարի ամբողջական վերացումից հետո։ Ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր