Stop բնակարանների վարձավճարների թանկացմանը․ սա լուծո՞ւմ է, թե՞ փակուղի. Անդրանիկ Հարությունով
Անդրանիկ Հարությունովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջերս սոցցանցերում մի սոցիալական արշավ եմ նկատում՝ ուղղված բնակարանների վարձակալության գների թանկացման դեմ։ Բայց, անկեղծ ասած, չեմ հասկանում այդ արշավի իմաստը։
Նման արշավները սովորաբար ուղղված են լինում պետական մարմինների կամ խոշոր մասնավոր ընկերությունների դեմ՝ որոշումներ կայացնելու վրա ճնշում գործադրելու նպատակով։ Բայց այս դեպքում շուկայի մյուս կողմում հազարավոր առանձին մարդիկ են՝ բնակարանների սեփականատերեր, որոնք իրենց սեփական գույքը վարձակալության են տալիս և գինը սահմանում են շուկայական պահանջարկով։
Եթե շուկայում նման պահանջարկ չլիներ, բնականաբար, այդ գներով ոչ ոք բնակարան չէր վարձակալի։
Ուստի, իմ կարծիքով, այստեղ ավելի ճիշտ կլինի ոչ թե պայքարել շուկայի դեմ, այլ ձևակերպել իրական սոցիալական պահանջ։
Օրինակ՝ ինչո՞ւ չպահանջել պետությունից սոցիալական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան նվազ եկամուտ ունեցող քաղաքացիներին բնակարան ձեռք բերել և բարձր վարձակալության պատճառով իրենց կյանքի որակի վատթարացման կամ բնակարանային խնդիրների առաջացման վտանգից խուսափել։
Այսօր բնակարանների գները շատերի համար իսկապես բարձր են, բայց բնակարանի ձեռքբերման հասանելիության վրա մեծ ազդեցություն ունեն նաև հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները։ 12.5% և ավելի տոկոսադրույքը բավական բարձր բեռ է ընտանիքի համար։
Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել նաև բնակարանների գների բարձրացման ազդեցությունը շինարարական շուկայի վրա։ Բնակարանների բարձր գները խթանում են նոր շինարարությունը, ավելացնում ներդրումների հետաքրքրությունը և նպաստում շինարարական ոլորտի ակտիվությանը։ Եթե գները արհեստականորեն սահմանափակվեն կամ շուկայի բնական մեխանիզմները խաթարվեն, դա կարող է նվազեցնել նոր նախագծերի իրականացումը, կրճատել առաջարկը և երկարաժամկետ հեռանկարում ավելի խորացնել բնակարանային խնդիրը։
Իմ կարծիքով՝ այդ էներգիան կարելի է ավելի ճիշտ ուղղությամբ օգտագործել․ ոչ թե պայքարել շուկայի դեմ, այլ պահանջել այնպիսի պետական քաղաքականություն, որը կօգնի մարդկանց՝ բնակարան ունենալու հնարավորություն ստանալ՝ միաժամանակ չվնասելով շինարարական շուկայի զարգացումը։
Որովհետև շուկայի գինը միայն պահանջարկի հետևանք է։ Եթե պահանջարկը բարձր է, գինը բարձրանում է։ Իսկ խնդիրը լուծելու համար պետք է աշխատել ոչ միայն գնի, այլ նաև մարդկանց վճարունակության, բնակարան ձեռք բերելու հնարավորության և նոր բնակարանների առաջարկի ավելացման վրա։