211652_close_icon
views-count271 դիտում article-date 22:59 10-09-2026

Մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների դեպքում պետական աջակցություն չեն ակնկալում․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամաոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Ցավալի բան է գիտակցել, որ մեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում:

Սոցիալական ցանցերի, հատկապես ֆեյսբուքյան տիրույթում, երեկվանից շրջանառվում է լեյտենանտ Յակով Սարգսյանի մայրիկի՝ Մարինե Սարգսյանի ծանր առողջական վիճակի մասին լուրը, որը բազմաթիվ սրտացավ մարդիկ՝ ծանոթ թե անծանոթ, տարածում ու գրում են:

Ինքս ճանաչում եմ Մարինեին, տևական ժամանակ նույն աշխատակազմում եմ աշխատել: Հիանալի մարդ է, ընտանիքի լավ մայր, ով այդպես էլ չհաշտվեց որդու կորստի հետ:

2023 թվականի արցախյան մեծ գաղթից հետո Մարինեին պարբերաբար հանդիպում եմ Եռաբլուրում, որտեղ ժամերով նստում է որդու՝ Յաշկայի շիրմաքարի առաջ, վստահ եմ՝ մտքերով անվերջ զրուցում:

54-ամյա Մարինե Սարգսյանի մոտ ախտորոշվել է աուտոիմունային հիվանդություն և լյարդի ցիրոզ:

Այս տարի նա 2 անգամ վիրահատվել է:
Սակայն Մարինեին ապրելու համար անհրաժեշտ է լյարդի հրատապ փոխպատվաստում Բելառուսի կլինիկաներից մեկում: Հակառակ դեպքում վերջինիս կյանքը փրկել հնարավոր չէ:

Մարինեին առողջություն և տոկունություն եմ մաղթում՝ հույսով, որ մեծաթիվ մարդկանց, կազմակերպությունների մասնակցությամբ դրամահավաքն իր նպատակին կծառայի:

Թեմայի մանրամասների, կապի հաստատման և սատարման ճանապարհների մասին լինկը մեկնաբանություններում կդնեմ»:

Նմանատիպ նյութեր