211652_close_icon
views-count304 դիտում article-date 11:30 10-09-2026

Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվել է, Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր