211652_close_icon
views-count340 դիտում article-date 16:35 08-09-2026

Քննարկվել են Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն այցելել է «Bovo GAS» բիոգազի արտադրման գործարան։
 
Նախարար Միրզոյանը շրջել է գործարանի արտադրական հատվածներով և ծանոթացել բիոգազի արտադրության գործընթացին և տեխնոլոգիաներին:
Ընկերության հիմնադիր-սեփականատեր, Լատվիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը նախարար Միրզոյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը և ընդհանուր արտադրական շղթան, այդ թվում՝ բալթյան երկրներում էներգետիկ համակարգի զարգացման հարցում ունեցած ներդրումը, իրականացված և ընթացիկ ծրագրերը։ Ընդգծվել է, որ «Bovo GAS»-ը
 
Լատվիայում 2024թ. մարտից գործարկված՝ բարձրորակ բիոմեթանի ստացման եզակի գործարան է, մաքրում է բիոգազը և ստացված բիոմեթանն անմիջապես ներարկում Լատվիայի բնական գազի ցանց։
 
Նշվել է, որ նախագիծը գյուղատնտեսական թափոնները վերականգնվող էներգիայի վերածելու լավագույն օրինակներից է՝ արտադրական շղթայում բիոգազին զուգահեռ ներառելով հավկիթից մինչև բարձրորակ պարարտանյութի արտադրություն:
 
Շրջայցի ընթացքում քննարկվել են փորձի փոխանակման և Հայաստանում բիոգազի արտադրության հեռանկարներին վերաբերող հարցեր։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։

Նմանատիպ նյութեր