211652_close_icon
views-count547 դիտում article-date 21:29 03-09-2026

Վրաստանում ձերբակալվել է Թուրքիայի կողմից հետախուզվող 22 անձ

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին Վրաստան կատարած այցի ընթացքում Թբիլիսիում գտնվող Թուրքիայի դեսպանատանը հանդիպել է մամուլի ներկայացուցիչների հետ։ Նա նշել է, որ Վրաստանի հետ համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել է Ինտերպոլի կարմիր ծանուցագրով հետախուզվող 22 անձ։

Նրա նշմամբ՝ 22 անձանցից 11-ն արտահանձվել են, իսկ մյուսները ներկայումս բանտում են այստեղ կատարած հանցագործությունների համար: Նրանք ևս պատիժը կրելուց հետո կարտահանձնվեն:

Չիֆթչին հիշեցրել է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունն արտահանձնել է ընդհանուր առմամբ 866 անձ, որից միայն 438-ն արտահանձվել են այս տարի: Նախարարը նաև կարևորել է Վրաստանի ներքին գործերի նախարարության հետ կապերի հետագա ընդլայնումը սահմանային հանցագործությունների, թմրանյութերի, անկանոն միգրացիայի և հասարակական կարգի հանցագործությունների դեմ պայքարում։

Նմանատիպ նյութեր