211652_close_icon
views-count937 դիտում article-date 16:38 03-09-2026

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության և Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ընդգծել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման, ինչպես նաև տնտեսության, ենթակառուցվածքների, մշակույթի և այլ ուղղություններով կապերի խորացման ու ընդլայնման փաստը։

Օլիվիե Դըկոտինյին իր հերթին ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ Կառավարությանը՝ աջակցության, համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության համար։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը կշարունակի ընդլայնվել, այդ թվում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացման արդյունքում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Ֆրանսիա համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։

Վարչապետ Փաշինյանը դեսպանին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության ընթացքում։

Նմանատիպ նյութեր