211652_close_icon
views-count673 դիտում article-date 12:29 31-08-2026

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 900-ը

Նեպալի հյուսիսային շրջաններում՝ Չինաստանի հետ սահմանին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 903-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է երկրի Աղետների ռիսկերի նվազեցման և հետևանքների վերացման ազգային վարչությունը։

Ըստ գերատեսչության՝ փրկվել է 10 461 մարդ։Գրեթե 4200 մարդ անհետ կորած է, այդ թվում՝ 592 օտարերկրացի:

The Guardian պարբերականը հաղորդում է, որ անհետ կորածների թվում է հիդրոէնեգետիկական օբյեկտների առնվազն 933 աշխատող։

Նրանք կարող են արգելափակված լինել թունելներում և ստորգետնյա հատվածներում։ Այժմ Նեպալի իշխանությունների առաջնահերթություններից է հասնել նրանց։Տիբեթում հաստատվել է 16 մարդու մահը։ Եվս 500 մարդ անհետ կորած է։

Նմանատիպ նյութեր