4045 դիտում
15:20 18-11-2016
Իրան հայկական արտադրանքի արտահանման խթանման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի
Կարեն Կարապետյանն արտահանման խթանման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով հանձնարարական է տվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ այս նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
«Հանձնարարում եմ աշխատանքային խմբին աշխատել իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետությունում պահանջվող չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով: Աշխատանքային խմբի ղեկավարին` մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Կարծում եմ, որ հանձնարարականը պարզ է. ունենք հարևան մեծ շուկա՝ մեծ պահանջարկով: Այդ պահանջարկի մեջ մենք զբաղեցնում ենք չնչին տոկոս: Այդ իսկ պատճառով, եթե մենք այստեղ էֆեկտիվ աշխատենք, կարող ենք այդ շուկայում մեծ մասնաբաժին զբաղեցնել՝ մեր մասշտաբներով»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Միաժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն:
Նմանատիպ նյութեր
1057 դիտում
16:19 26-05-2022
ՀայՓոստը գործարկում հայկական արտադրանքի խթանման և արտահանման նոր հարթակ՝ Արմոտեկա
3482 դիտում
20:30 30-10-2017
Երևանում Doing Business-ի ցուցանիշի բարելավման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ
1272 դիտում
23:14 15-08-2014
Կառավարությունում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացման հեռանկարները
Այս բաժնից
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ