211652_close_icon
views-count694 դիտում article-date 23:31 25-08-2026

Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ակսաննա Թորոսյանի արդյունքը

Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Ակսաննա Թորոսյանի արդյունքը 

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ-15 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ դուրս եկավ մինչև 15 տարեկանների աղջիկների 69 կգ քաշային կարգի ներկայացուցիչ Ակսաննա Թորոսյանը:

Պոկում վարժությունում հայ ծանրորդուհին գլխավերևում պահեց 66 կգ, իսկ հրում վարժությունում հաջողությամբ կատարեց 85 կգ և 88 կգ բարձրացման մոտեցումները:

Երկամարտի 154 կգ արդյունքով Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ այսօր ավելի ուշ՝ ժամը 21:00-ին, պատանիների պայքարում մեդալների համար պայքարի մեջ կմտնի 85 կգ քաշային Հարություն Ավետիսյանը:

 

Նմանատիպ նյութեր