Ուիթքոֆի և Քուշների այցը Կիև և Մոսկվա հետաձգվում է. ՏԱՍՍ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների այցը Կիև և Մոսկվա առայժմ հետաձգվում է։ Այս մասին TASS-ին հայտնել է աղբյուրը։
«Օգոստոսի վերջին այցը, ամենայն հավանականությամբ, չի կայանա։ Ուրեմն՝ այն հետաձգելու պատճառներ կան», – ասել է գործակալության զրուցակիցը։
Ավելի վաղ TASS-ը հայտնել էր, որ Ուիթքոֆն ու Քուշները կարող են մինչև օգոստոսի վերջ այցելել Կիև և Մոսկվա։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել ամերիկյան առաջնորդի բանագնացներին, սակայն հարցն այն է, թե ինչ առաջարկներով նրանք կժամանեն Կրեմլ։