Թրամփը չեղարկել է Ուիթքոֆի ու Քուշների այցը Պակիստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների ուղևորությունը պակիստամն, ուր նրանք պետք է մեկնեին Իրանի ներկայացուցիչների հետ բանակցելու համար։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Թրամփը, տեղեկացնում է Fox News-ը:
Ես հենց նոր չեղարկեցի իմ ներկայացուցիչների այցն Իսլամաբադ։ Իրանցիների ղեկավարության ներսում ահռելի ներքին պառակտում ու շփոթմունք է տիրում։ Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատուն, այդ թվում՝ իրենք։ Նաև՝ բոլոր խաղաթղթերը մեր ձեռքում են, նրանք ոչինչ չունեն։ Եթե ուզում են խոսել, միակ բանը, որ պետք է անեն՝ պարզապես զանգահարելն է,գրել է Թրամփը: