211652_close_icon
views-count41608 դիտում article-date 14:37 30-12-2015

Երևան-Աշտարակ ճանապարհին երթևեկությունը դարձել է անկառավարելի. պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշացումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 1.5 ժամ է, 15 թաղամասից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում մոտ 1.5 կմ երկարությամբ երթևեկությունը վերածվել է «աջաբ սանդալի»: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժողովրդի ասած 15 թաղամասի խաչմերուկում մեքենաները բախվել են իրար, ինչն էլ պատճառ է դարձել խցանման: Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, թեպետ օպերատիվ են ժամանել, սակայն ոչինչ չեն կարողանում ձեռնարկել, քանի որ «մեծն» ԱՊՊԱ-ն «Մըսրա Մելիքի քուն է մտել». չկա ու չկա: Վարորդներն էլ ստիպված սպասում են, թե երբ կբարեհաճեն ժամանել ԱՊՊԱ-ի գործակալները, որպեսզի «չափ ու ձև անեն», որ կարողանան մեքենաները տեղաշարժել: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր