211652_close_icon
views-count2791 դիտում article-date 12:49 18-08-2026

Ի՞նչ է պատմում ոստիկանապետը Մալիշկայի «ուրվականի» մասին

«Ինչո՞ւ մինչ օրս չի հայտնաբերվել Մալիշկայի «ուրվականը»»․ այս մասին լրագրողը հարց է ուղղել ոստիկանապետ Կամո Ցուցուլյանին։

Հիշեցնենք, որ արդեն ավելի քան 12 օր է՝ անհանգիստ ու լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում։ Գյուղի բնակիչների խոսքով՝ գիշերային ժամերին գյուղում հայտնվում է դիմակավորված անհայտ անձ, ով քարեր է նետում բնակելի տների ուղղությամբ, վնասում պատուհաններն ու դռները, քարերով հարվածում տնակներին, ինչպես նաև բնակիչներին վախեցնելու գործողություններ է կատարում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ դիմակավորված անձը շատ արագ է տեղաշարժվում և, մինչ իրենք կամ իրավապահները կհասցնեն մոտենալ, կարողանում է հեռանալ ու թաքնվել։ Ու դեպքերը հիմնականում տեղի են ունենում գիշերային ժամերին՝ ժամը 00։00-ից հետո, ինչի հետևանքով գյուղում մարդիկ վախով են գիշերում և ստիպված են լինում ուշ ժամերին հետևել իրենց տներին ու բակերին

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում․ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր