211652_close_icon
views-count613 դիտում article-date 17:34 16-08-2026

Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշմամբ դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները:

Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:

Հիշեցնենք, որ նրա լիազորությունները կասեցված էին: Նա իր օգնական Թամարա Պետրոսյանը եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը անցնում էին քրեական գործով և նրա վերաբերյալ մեղադրական վերդիկտ էր կայացվել:

Նմանատիպ նյութեր