Վանաձորի մի շարք հասցեներում գազ չի լինի
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 10-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Դպրոցի, Աբովյան, Զաքարյան, Հերացու, Բանակի փողոցների, Վարդանանց փողոցի թիվ 122 բազմաբնակարան շենքի, ինչպես նաև Կուրթան բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։