211652_close_icon
views-count1027 դիտում article-date 20:01 07-08-2026

ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Գևորգ Պապոյան

ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026 թվականին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա՝ մաքսատուրքի 0% դրույքաչափով ներմուծման հնարավորությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Լրացուցիչ 5000 միավոր քվոտայի բաշխման կարգի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր