Սեյրան Օհանյանն, ամենայն հավանականությամբ, կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում
                        Ինչպես հաղորդում է Interfax․ru-կայքը, , ամենայն հավանականությամբ Հայաստանի  Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը  կնշանակվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։
«Առաջիկայում  Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից և  կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ  Նիկոլայ Բորդյուժան հայտնել էր, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, երբ Երևանում կանցկացվի  ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ իրավահաջորդը կդառնա Հայաստանի ներկայացուցիչը, իսկ թե կոնկրետ ով՝ հիմա չեմ կարող ասել: Նրա անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին  Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, որը կանցկացվի Երևանում՝  նախագահների մակարդակով»,- հայտարարել է Նիկոլայ Բորդյուժան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

