211652_close_icon
views-count397 դիտում article-date 23:12 24-07-2026

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքից հետո ՍԱՏՄ-ն ստուգումներ կանցկացնի բոլոր մատակարարների մոտ

Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո գրանցված թունավորումից հետքերով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ կանի բոլոր մատակարարների մոտ։

Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ստուգումներ է իրականացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որն ապահովել էր Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրասիրությունը։ Դրանից հետո մի շարք քաղաքացիներ բուժօգնության էին դիմել աղիքային վարակի ախտանշաններով։

«Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝

«Արմենիա Մարիոթ» և «Քարֆուր Արմենիա»՝ սաղմոնով կրուասան, «Արմենիա Մարիոթ»՝ ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ՝ ելակ»,- հայտնում են տեսչական մարմնից:

Ստուգումների արդյունքները կհրապարակվեն:

 

Նմանատիպ նյութեր