3359 դիտում
20:13 24-07-2020
ԵՄ երկրները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն 5G ցանցերի համար իրենց մատակարարների դիվերսիֆիկացման ուղղությամբ․ ԵՀ
ԵՄ երկրները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն 5G ցանցերի համար իրենց մատակարարների դիվերսիֆիկացման ուղղությամբ, հայտարարել է Եվրահանձնաժողովը:
Անցյալ տարվա նոյեմբերին ԵՄ-ն համաձայնեց կոշտ դիրքորոշում ընդունել 5G մատակարարների նկատմամբ՝ հաջորդ սերնդի բջջային ցանցերի համար կիբերանվտանգության ռիսկերը մեղմելու նպատակով, որոնք որպես տնտեսական աճի և մրցունակության արագացման բանալի են դիտարկվում, հայտնում է [url=https://www.reuters.com/article/us-eu-cybersecurity-5g/eu-countries-must-urgently-diversify-5g-suppliers-commission-says-idUSKCN24P12T]Reuters[/url]-ը:
Ռազմավարությունը երկրների ռւ հեռահաղորդակցման օպերատորների՝ մեկ մատակարարից կախվածության նվազեցում էր ենթադրում։
«Խնդիրներ են հայտնաբերվել կապի առանձին բջջային օպերատորների համար կամ ազգային մակարդակով համապատասխան ռազմավարությունների մշակման և ներդրման ժամանակ՝ տեխնիկական կամ շահագործման հետ կապված դժվարությունների պատճառով»,- նշվում է հայտարարության մեջ:
Հանձնաժողովը նաև կոչ է արել ԵՄ 13 երկրներին անհապաղ ուղիղ արտաքին ներդրումների ստուգման մեխանիզմ ներդնել՝ գործիք, որը ԵՄ կառավարություններին թույլ է տալիս միջամտել ռազմավարական ակտիվների մեջ օտարերկրյա ուղիղ ներդրումների դեպքերին, հատկապես՝ երբ խոսքը պետության կողմից վերահսկվող կամ պետության կողմից ֆինանսավորվող ձեռնարկությունների մասին է։
Նմանատիպ նյութեր
3476 դիտում
19:37 30-05-2017
ԵԱՀԿ երկրները պետք է քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի սադրիչ քաղաքականության դեմ. Էդվարդ Նալբանդյան
976 դիտում
18:52 10-02-2024
Դիվերսիֆիկացման միջոցով պետք է նվազեցնենք արտահանման կախվածությունը քաղաքական գործողություններից. Քերոբյան
Այս բաժնից
1171 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1453 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1111 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները