211652_close_icon
views-count10190 դիտում article-date 12:20 11-06-2024

Շենգավիթի թաղապետն ու «Վեոլիա ջուրը» Ներքին Չարբախի 5-րդ փողոցում բռնած լավ գործը կիսատ են թողել, իսկ Տիգրան Ավինյանին էլ գուցե խաբել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չարբախի 5-րդ և հարակից փողոցների բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները իրենց կողմից կատարված լավ գործը կիսատ են թողել:

Այսօր՝ հունիսի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներին ասում էին.

«2 տարի առաջ, եթե չենք սխալվում, Երևանի քաղաքապետարանն ու «Վեոլիա ջուրը» համատեղ էս փողոցում ջրագծերը փոխեցին:

Սյդ ընթացքում խոտացել էին, որ ջրագծերը անցկացնելուց հետո 1 ամսվա ընթացքում ճանապարհը կբերվի նախկին տեսքի, այն է՝ կասֆալտապատվի. բնակիչներով ուրախացել էինք ու ասում էինք՝ հալալ ա Երևանի քաղաքապետին ու «Վեոլիա ջրին». մարդիկ նոր ջրագծեր անցկացրին ու շուտով ասֆալտապատումն էլ կանեն, ինչը պարտադիր օրենք է, բայց մեր ուրախությունը կարճ տևեց. մեծն Պարույր Սևակի ասած՝ երազախաբություն ապրեցինք:

2 տարի է՝ Շենգավիթի թաղապետարանը՝ թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի գլխավորությամբ, խոստանում են, որ ասֆալտապատումը կարվի, էլ չենք ասում, որ բազմիցս տեղեկացել ենք այն մասին, թե ինչպես է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարականներ տվել, որ ասֆալտապատումը իրականացնեն նաև մայրաքաղաքի ծայրամասերում գտնվող բակային հատվածներում:

Հիմա 2 տարի է՝ մեր մաշկի վրա ենք զգում, որ այդ ամենը փուչ խոսքեր են, կամ էլ գուցե քաղաքապետ Տ. Ավինյանին տեղեկություններ են փոխանցել, թե ջրագծերն անցկացնելուց հետո ասֆալտապատումն իրականացվել է:

Հիմա եղանակը անձրևային չի, բայց երբ անձրև է գալիս, էս փողոցով ոչ միայն անցնելն է դժվարանում, այլ նաև անձրևաջրերը փակում են փոսերը ու ավտոմեքենաներ են, որ ջարդվում են:

Առանց չափազանցության՝ անձրևային եղանակին 5-ից ավելի ավտոմեքենաներ են կոտրվում. իսկ տաք եղանակին էլ փոշի ենք կուլ տալիս»:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր