211652_close_icon
views-count757 դիտում article-date 14:55 19-07-2026

Հրապարակվել են Հորդանանում ամերիկյան ռազմբազայի ավերածությունների արբանյակային լուսանկարները

Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են արբանյակային լուսանկարներ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմական բազայի ավերածություններից, որի վրա հուլիսի 17-ին հարված էր հասցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ):

Լուսանկարներում երևում է, որ անգարներից մեկը ամբողջությամբ ավերվել է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ հուլիսի 17-ին Հորդանանում Իրանի կողմից իրականացված բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ մղման ընթացքում զոհվել է երկու ամերիկացի զինծառայող։

Բացի այդ, ևս մեկ զինծառայող ներկայումս համարվում է անհետ կորած։

 

Նմանատիպ նյութեր