ՄԱԿ-ը հրապարակել է Պալմիրայում իսլամիստների պայթեցրած տաճարի արբանյակային լուսանկարները
ՄԱԿ-ի UNOSAT հետազոտական ծրագրի մասնագետները հրապարակել են Սիրիայի հնագույն Պալմիրա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից պայթեցված Բելի տաճարի արբանյակային լուսանկարները: Երեւում է, որ տաճարի գլխավոր շինությունն ամբողջովին ավերվել է:
Տաճարը Պալմիրայի ամենահին շինություններից էր, կառուցվել է 2 հազար տարի առաջ եւ նվիրված է աստվածություններից մեկին:
Օրեր առաջ էլ իսլամիստները ոչնչացրել էին Բաալ-Շամինի տաճարը: