211652_close_icon
views-count331 դիտում article-date 00:00 16-07-2026

Մրայն Սպետը նշանակվել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանություը հաղորդագրություն է տարածել․

«Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության նոր փոխդեսպան Մրայն Սպետին։

39-ամյա Մրայնը Եվրոպական քաղաքական պատմություն է ուսումնասիրել Ուտրեխտի համալսարանում։
Նա Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունում աշխատում է 2015 թվականից սկսած, աշխատելով ինչպես Հաագայում, այնպես էլ ներկայացնելով Նիդերլանդները Բելգիայում՝ Եվրոպական միության մշտական ներկայացուցչությունում, Թուրքիայում և այժմ նաև Հայաստանում։

Մրայնը մեծ ոգևորությամբ պատրաստակամ է սկսել իր առաքելությունը՝ ներդրում ունենալով Հայաստան-Նիդերլանդներ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Անձնական հետաքրքրությունների մասին խոսելիս կիսվում է. «Սպորտով եմ հետաքրքրված, և իմ սիրելի թենիսի հանդիպումների համար ինձ գիշերվա ցանկացած ժամի կարելի է արթնացնել, հույս ունեմ, որ այստեղ ևս հնարավորություն կունենամ խաղալու։ Ես նաև շատ եմ սիրում լեռնագնացությունը և բնությունը, ուստի անհամբեր սպասում եմ ընտանիքիս հետ բացահայտելու Հայաստանը՝ Երևանի սահմաններից դուրս»»։

Նմանատիպ նյութեր