211652_close_icon
views-count346 դիտում article-date 10:07 13-07-2026

«Ուիմբլդոն»․ Յանիկ Սիները պաշտպանեց տիտղոսը

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները երկրորդ տարին անընդմեջ նվաճեց թենիսի «Ուիմբլդոնի» մրցաշարի տղամարդկանց մենախաղի չեմպիոնի կոչումը։

Եզրափակիչում 24-ամյա իտալացի թենիսիստը չորս սեթում պարտության մատնեց աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին` 6:7, 7:6, 6:3, 6:4:

Մրցախաղը տևեց 3 ժամ 48 րոպե։ Յանիկ Սիները կարիերայի 5-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ 29-ամյա Ալեքսանդր Զվերևն առաջին անգամ խաղաց «Ուիմբլդոնի» եզրափակիչում։ Այս տարի նա հաղթել է «Ռոլան Գարոսում»

Նմանատիպ նյութեր