ԿԺԴՀ-ն որոշում է ընդունել միջուկային ուժերի ամրապնդման և արդիականացման մասին
ԿԺԴՀ-ի իշխանությունները որոշում են ընդունել միջուկային ուժերն ամրապնդելու թե՛ որակական, թե՛ քանակական առումներով։ Այդ մասին հուլիսի 10-ին հայտնել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿՑԳԳ)։
«Խորհրդակցության ընթացքում ընդունվել են որոշումներ մարտական համակարգերի տեխնիկական ենթակառուցվածքի արդիականացման, ինչպես նաև միջուկային ուժերի ամրապնդման վերաբերյալ՝ թե՛ որակական, թե՛ քանակական առումներով», — ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեի (ԿՌԿ) 9-րդ գումարման I ընդլայնված նիստի շրջանակում։ Ընդլայնված նիստը ղեկավարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Որպես դիտորդներ ներգրավվել են նաև պաշտպանության նախարարության առաջատար հրամանատարներ, բանակի բոլոր մակարդակների խոշոր միավորումների ռազմաքաղաքական հրամանատարներ, ինչպես նաև կուսակցության Կենտրոնական կոմիտեի համապատասխան բաժինների ղեկավար կադրեր։
Նիստի շրջանակում Կիմ Չեն Ընը անձամբ ստորագրել է 7 հրաման՝ կուսակցության ԿՌԿ-ում քննարկված և ընդունված գլխավոր ռազմական միջոցառումների վերաբերյալ։