211652_close_icon
views-count385 դիտում article-date 09:42 08-07-2026

ՌԴ-ն «Իսկանդերով» հարվածել է Կիևի ռազմական պահեստին, թիրախավորվել են նաև օբյեկտներ Օդեսայում

Ռուսական զինված ուժերը «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրով հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի պահեստին՝ Կիևի Դեսնյանսկի շրջանում։ Կադրերը հրապարակել են ուկրաինական լրատվամիջոցները։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի շրջանների վրա ոչնչացրել են 415 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Բացի այդ, հաղորդվում է հարվածի մասին նաև «Կիևմետրոշինարարություն» («Киевметрострой») ԲԲԸ-ի տարածքում գտնվող ավտոբազային, ինչպես նաև Օդեսայի Պերեսիպսկի շրջանում գտնվող վառելիքաքսուքային նյութերի խորացված պահեստի հարակից տարածքում կուտակված վառելիքալցավորման մեքենաների վրա։

Նմանատիպ նյութեր