ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդերով» հարվածել է Օդեսա մոտորանավակներ և ԱԹՍ տեղափոխող կոնտեյներային նավին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՌԴ զինծառայողները «Իսկանդեր» համալիրով հրթիռային հարված են հասցրել կոնտեյներային նավին, որն Օդեսա էր տեղափոխում ավելի քան 100 կոնտեյներ՝ անանձնակազմ մոտորանավակներով, անօդաչու թռչող սարքերով և զինամթերքով։
«Մայիսի 23-ին «Իսկանդեր» հրթիռային համալիրի հաշվարկներով խմբային հրթիռային հարված է հասցվել կոնտեյներային նավին, որը ռազմական նշանակության գույք էր տեղափոխում Օդեսա նավահանգիստ, ինչպես նաև տվյալ նավահանգստում գտնվող կոնտեյներների պահեստին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նավի վրա եղել է մոտ 100 կոնտեյներ՝ ռազմական նշանակության բեռներով, այդ թվում՝ անանձնակազմ մոտորանավակներ, անօդաչու թռչող սարքեր և զինամթերք:
«Այդ թիրախների կրակային խոցման արդյունքում տեղի է ունեցել նավամատույց բեռնաթափված զինամթերքի և բեռնարկղերի երկրորդային պայթեցում, ինչպես նաեւ ուժեղ հրդեհ», - հավելել են ռուսական գերատեսչությունում: