211652_close_icon
views-count334 դիտում article-date 12:34 04-07-2026

Սանկտ Պետերբուրգում ԱԹՍ-ի հարվածի է ենթարկվել նավթային տերմինալը

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակումը, հարվածը հասցվել է Կիրովի շրջանում գտնվող նավթային տերմինալի տարածքին, տեխնածին հետևանքները վերացվել են, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքի նահանգապետի վարչակազմի մամուլի ծառայությանը։

«ՀՕՊ ուժերը հետ են մղել թշնամական ԱԹՍ-ների հարձակումը Սանկտ Պետերբուրգի վրա։ Հարվածը հասցվել է Սանկտ Պետերբուրգի Կիրովի շրջանում գտնվող նավթային տերմինալի տարածքին։ Տեխնածին հետևանքները վերացվել են։ Տուժածներ չկան», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր