211652_close_icon
views-count642 դիտում article-date 09:22 26-12-2014

Իսլամիստները հրթիռակոծել են Լիբիայի խոշորագույն նավթային տերմինալը

Լիբիական Էս-Սիդրայի խոշորագույն նավթային տերմինալն իսլամիստների կողմից հրթիռակոծության է ենթարկվել, հաղորդում է BBC-ն: Գործակալությունը, հղում անելով երկրի ռազմական օղակին, նշում է, որ հրթիռակոծությունից հետո տերմինալի պահեստում հրդեհ է բռնկվել: Միևնույն ժաանակ իսլամիստները ևս մեկ հարձակում են իրականացրել Լիբիայի Սիիրթ քաղաքում: Վերջիններս փորձել են զավթել քաղաքի էլեկտրոցանցը: Տեղի է ունեցել բախում ոստիկանների և գրոհայինների միջև: Նախնական տվյալներով՝ զոհվել է 19 զինվորական: Լիբիայում 3 տարուց ավելի է, որ շարունակվում է զինված հակամարտությունը երկրի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիին գահընկեց անելուց հետո:

Նմանատիպ նյութեր