211652_close_icon
views-count376 դիտում article-date 22:50 02-07-2026

Պաշտոնական. Ման Սիթին կատարեց իր պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբը համաձայնության է եկել «Նոթինգհեմ Ֆորեսթի» կենտրոնական կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնի տրանսֆերի շուրջ։

Հաղորդվում է, որ 23-ամյա կիսապաշտպանն արդեն բարեհաջող անցել է բուժզննումը։ Տրանսֆերի հետ կապված բոլոր ձևականությունները վերջնականապես կկարգավորվեն այն բանից հետո, երբ Անգլիայի ազգային հավաքականի խաղացողը Հյուսիսային Ամերիկայից կվերադառնա հայրենիք։

««Մանչեսթեր Սիթիի» ողջ անձնակազմը Էլիոթին և Անգլիայի հավաքականին հաջողություն է մաղթում աշխարհի առաջնությունում, և մենք անհամբերությամբ սպասում ենք նրան Մանչեսթերում ողջունելու հնարավորությանը»,- նշված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։

Ավարտված մրցաշրջանում Անդերսոնը «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում անցկացրած 50 հանդիպումներում դարձել է 4 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: Հիշեցնենք, որ այս խոշոր գործարքի արժեքը գնահատվում է 116 միլիոն ֆունտ ստերլինգ (շուրջ 135 միլիոն եվրո)։

Նմանատիպ նյութեր