211652_close_icon
views-count2419 դիտում article-date 14:13 04-07-2019

«Ատլետիկոն» տարվա տրանսֆերը կատարեց. Ֆելիքս պատմության մեջ 4-րդ թանկ խաղացողն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բենֆիկայի» կիսապաշտպան Ժոաու Ֆելիքսը տեղափոխվեց «Ատլետիկոն» Մադրիդյան ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի համար կվճարի ընդհանուր առմամբ 126 մլն եվրո, սակայն «Բենֆիկան» կստանա միայն 120-ը, իսկ 6 միլիոնը կկազմեն ֆինանսական ծախսերը: Այդ առթիվ երիտասարդ պորտուգալացու պաշտոնական տրանսֆերային արժեքը ներկայացվում է 120 մլն եվրո: Ֆելիքսի տրանսֆերը ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկերի շարքում չորրորդն է: Նրանից ավելի շատ վճարել են միայն Նեյմարի (ՊՍԺ, 222 մլն եվրո), Կիլիան Մբապեի (ՊՍԺ, 180 մլն) և Ֆիլիպե Կոուտինյոյի («Բարսելոնա», 120 մլն) համար: Կոուտինյոյի տրանսֆերը վարկանիշում ավելի բարձր է, քանի որ գործարքում ներառված են եղել տարբեր պարգևավճարներ, որոնք «Բարսան» որոշակի պայմանների կատարման դեպքում պետք է վճարի բրազիլացու նախկին ակումբին՝ «Լիվերպուլին»: Բացի այդ, Ֆելիքսը դարձավ ամենաթանկ պորտուգալացի ֆուտբոլիստը: «Ատլետիկոյի» նորեկը գերազանցեց Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը, որին մեկ տարի առաջ «Յուվենտուսը» 117 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Ռեալից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր