211652_close_icon
views-count553 դիտում article-date 21:43 01-07-2026

Գերմանիայում գողացել են Պուշկինի՝ մոտ 2 մետրանոց արձանը

Գերմանիական Հեմեր քաղաքում տեղադրված ռուս բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի բրոնզե հուշարձանը գողացել են։ Այդ մասին Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունն է հայտնել։

«Ցնցված ենք գերմանական Հեմեր քաղաքում ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի գողության մասին լուրից»,- նշել է ՌԴ դեսպանատունը։

Հաղորդվում է, որ Պուշկինի 1,8 մետրանոց բրոնզե հուշարձանը, որի հեղինակը քանդակագործ Գրիգորի Պոտոցկին է,  Հեմերում կանգնեցվել է 1994 թվականին։ Հուշարձանը Հեմերի քույր քաղաք Շոլկովոյի նվերն է եղել։

Դեսպանատնից նշել են, որ մշտական կապի մեջ են քաղաքային իշխանությունների և իրավապահների հետ՝ պարզելու  դեպքի հանգամանքները։ ՌԴ դեսպանատունը հույս է հայտնել նաև, որ չարագործներին շուտ կհայտնաբերեն, իսկ Պուշկինի հուշարձանը կրկին կկանգնեցվի իր նախկին տեղում։

Նմանատիպ նյութեր