211652_close_icon
views-count24383 դիտում article-date 11:27 19-12-2016

Արարատի մարզպետարանի վայ-չինովնիկների մեղքով հերթական ավտովթարն է տեղի ունեցել մարզում. հավանաբար նրանք առաջնորդվում են «էշ, մի սատկի, գարուն կգա» սկզբունքով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական վթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09։30-ի սահմաններում Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի բնակիչ, 60-ամյա Ռաֆայել Մուրադյանը Վանաշեն-Ոսկետափ ավտոճանապարհի Վանաշեն գյուղի վարչական տարածքում, գյուղամիջյան ճանապարհում, ճանապարհի մերկասառույցի պատճառով իր վարած BMW մակնիշի 21 RM 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի հենասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ազատ Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի գազամատակարարման և գազաբաշխման մասնաճյուղի աշխատակիցները՝ գլխավոր ինժեներ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, եթե Արարատի մարզպետարանն ու Վանաշենի գյուղապետարանի չինովնիկները կատարեին ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշխատանքներ, ապա վթարը տեղի չէր ունենա, մինչդեռ մեր որոշ մարզային չինովնիկներ ձմռան այս պայմաններում առաջնորդվում են «էշ, մի սատկի, գարուն կգա» սկզբունքով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր