211652_close_icon
views-count271 դիտում article-date 20:00 29-06-2026

Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ դիվանագետի հետ քննարկել է տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր

Իմ խոսքում բարձր եմ գնահատել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը՝ ընդգծելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ Վաշինգտոնում ստորագրված «Արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի» ռազմավարական նշանակությունը։

«Նշել եմ, որ հուշագրի ստորագրումը երկկողմ համագործակցության խթանման աննախադեպ կարևորություն ունի, և պետք է առավելագույն ջանքեր գործադրել՝ փաստաթուղթն արդյունավետ կապիտալացնելու և շոշափելի արդյունքների վերածելու համար։ Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվել են բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների ապահովումը (FirebirdAI, EleveightAI), ինչպես նաև ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ փոխգործակցության ընդլայնումը: Դեյվիդ Ալենը, իր հերթին, վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև չիպերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության առանցքային ձեռքբերումներից մեկին՝ «Մայքրոչիփ Թեքնոլոջի» (Microchip Technology) ընկերությանը առաջադեմ տեխնոլոգիաների արտահանման լիցենզիա տրամադրելուն։ Ընդգծել եմ, որ սա երկկողմ հետևողական աշխատանքի արդյունք է, և այս համագործակցությունը հաստատում է երկու երկրների միջև ձևավորված բարձր փոխվստահությունը:

Այս համատեքստում շեշտել եմ, որ Հայաստանի համար ԱՄՆ արտահանման վերահսկողության ռեժիմում ավելի բարենպաստ կարգավիճակի անցումը կդառնա ռազմավարական գործընկերության տրամաբանական և օրինաչափ շարունակությունը»,- գրել է նախարարը:

Նմանատիպ նյութեր