211652_close_icon
views-count1132 դիտում article-date 15:39 29-06-2026

Վրաստանում հայկական մշակույթի օրեր կանցկացվեն, Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Թբիլիսի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարար Ժանան Անդրեսայանը Վրաստան կգործուղվի: Վարչապետի ստորագրած որոշումներից տեղեկանում ենք, որ Ժաննա Անդրեասյանին հուլիսի 25-26-ը գործուղվելու է Թբիլիսի` Հայկական մշակույթի օրերի պաշտոնական մեկնարկի շրջանակում նախատեսված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին և երկկողմ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու նպատակով:

Նշենք, որ Ժաննա Անդրեասյանի՝ Վրաստան գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր