«Յուրաքանչյուր ձերբակալություն, ավելի ճիշտ՝ առեւանգում պետք է բարձրացնի մեր ոգին»․ Հովհաննես Իշխանյան․ aravot.am
«Նորից «լուսապայծառ» առավոտ է բացվել Երեւանի գլխին, նորից ռասիստներն են տիրել Հայաստանի իշխանական լծակներին եւ իրականացնում են իրենց ահաբեկչական գործողությունները; Եվ արդեն կանխատեսելի ու հստակ է, թե ում եւ ինչի համար են բռնում»,- aravot.am-ի փոխանցմամբ, այս մասին ասաց վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը՝ «Հայելի» ակումբում խոսելով այսօր վաղ առավոտյան «Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին կալանավորման տանելու, իսկ երեկ՝ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի տունը խուզարկելու եւ ունեցվածքի վրա կալանք դնելու մասին։
«Ավետիք Չալաբյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ռուբեն Հակոբյանը, Ալեն Ղեւոնդյանը, Կարապետ Պողոսյանը, Ալիկ Ալեքսանյանը, Սամվել Կարապետյանը եւ բոլորը ընտրակեղծարարության բանտարկյալներ են։ Եվ հիմա, հետընտրական պրոցեսում արդեն սկսվում է հանձնման, հերթական դավաճանության պրոցեսը հայ ժողովրդի գլխին՝ Սահմանադրության փոփոխություն, Տիգրանաշենի հանձնում… Սյունիքից էլ շատ վատ լուրեր կան։
Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է մեր բոլոր խմբերը հասկանան, որ սա տեղի է ունենում ջլատման, վախ սփռելու եւ պայքարի ոգին նսեմացնելու համար։ Իհարկե, եթե թշնամին մի բան է անում, մենք պետք է անենք լրիվ հակառակը։ Յուրաքանչյուր ձերբակալություն, ավելի ճիշտ՝ առեւանգում պետք է բարձրացնի մեր ոգին եւ պետք է ավելի շատ տենչանք ազատվել այս ահաբեկչական, ընտրակեղծարար, սահմանադրախախտ եւ ռասիստ խունտայից։
Հիմա ճիշտ կլինի, որ բոլոր խմբերը զբաղվեն սահմանադրության իբրեւ թե հանրաքվեն տապալելով, որովհետեւ մեկը, որ սահմանադրությունը ոտնահարել է 44 անգամ, իրավունք չունի որեւէ ձեւով սահմանադրության հանրաքվե իրականացնելու։ Եվ դա պետք է ոչ միայն «Ոչ»-ի պայքար լինի, այլեւ հեղափոխության։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում